• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանն ամփոփել է «Գրանադայի» դեմ խաղը՝ խոսելով Ազարին խաղադաշտ դուրս չբերելու որոշման մասին

Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Գրանադայի» դեմ խաղը՝ խոսելով Ազարին խաղադաշտ դուրս չբերելու որոշման մասին
24.12.2020
2816 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 15-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղը:

«Սա բարդ հանդիպում էր: Մեկնարկից առաջ էլ վստահ էինք, որ բարդ է լինելու: Մրցակիցը շատ լավ էր պրեսինգ կիրառում: Առաջին կեսում մի շարք դժվարություններ ունեցանք, սակայն երկրորդում ամեն ինչ կարգավորվեց: Գոհ եմ տղաների ցուցադրած խաղից ու նվիրումից. նրանք արժանի էին այս հաղթանակին:

Ցանկանում եմ, որ շարունակեն աշխատել նույն ոգով: Հիմա պետք է լավ հանգստանալ ու պատրաստվել գալիք հանդիպմանը:

Ազարին խաղադաշտ դուրս չբերեցի, քանի որ չէի ցանկանում վտանգի տակ դնել նրա առողջությունը: Աստիճանաբար նա կվերադառնա մեկնարկային կազմ»,- եզրափակել է ֆրանսիացի մասնագետը:

«Ռեալ» - «Գրանադա» խաղն ավարտվել էր 2:0 հաշվով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված