• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Սևիլիան» հետաքրքրված է Վասկեսի ծառայություններով. «Ռեալը» պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին

Հոդվածներ

«Սևիլիան» հետաքրքրված է Վասկեսի ծառայություններով. «Ռեալը» պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին
10.10.2021
1423 0

«Սևիլիան» սկսել է հետաքրքրվել «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսի ծառայություններով և մտադիր է իրականացնել իսպանացու տրանսֆերը արդեն հունվարին։ 

Անդալուզյան ակումբում ցանկանում են վարձակալել Վասկեսին՝ հետագայում ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու իրավունքով։ 

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին հնարավորություն ունեցել է նախկինում աշխատել Վասկեսի հետ, և մարզչին դուր է գալիս ֆուտբոլիստի որակները։

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Սերուցքայինները» պատրաստ են բաց թողնել Վասկեսին շահավետ առաջարկի դեպքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված