Հոդվածներ

3 հավակնորդներից 2-ը հրաժարվել են Բելինգեմին գնելու մտքից
12.04.2023
2902 0

Մադրիդի «Ռեալը» Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին գնելու գլխավոր հավակնորդն է:

Bild-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել են երիտասարդ խաղացողին գնելու մտքից վերջինիս բարձր տրանսֆերային արժեքի պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում Բելինգեմն անցկացրել է 37 հանդիպում խփել 10 գոլ ու կատարել 7 ասիստ:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված