Հոդվածներ

Արիսաբալագա. «Ռեալը» մնում է «Ռեալ»
07.09.2023
1282 0

«Արքայական ակումբի» դարպասապահի հարցազրույցը

«Ես «Ռեալի» հետ պայմանագիր կնքեցի երկու զանգից հետո, գործարքն ավարտին հասցվեց մի քանի ժամում: «Ռեալում» խաղալու հնարավորություն ամեն օր չի տրվում»:

«Երբ ժամանում ես «Սանտիագո Բեռնաբեու» որպես մրցակից, պետք է աջ թեքվես հյուրերի հանդերձարանի համար, սակայն միշտ ցանկանում ես ձախ թեքվել՝ տնային հանդերձարանում հայտնվելու համար: Եվ ես դա միշտ եմ ցանկացել»:

«Մբապեի տեղափոխությունը «Ռեա՞լ», ամռան սկզբում խոսակցություններ կային, շատերը մտածում էին, որ դա տեղի կունենա, բայց երբ ես ժամանեցի այստեղ՝ զգացողություններն այլ էին: Տրանսֆերային շուկայում վերջին երկու շաբաթները հանգիստ էին»:

«Ես ինձ շատ լավ եմ զգում թիմում: Արդեն ծանոթ եմ շատ թիմակիցների հետ, նաև շատ լավ եմ ինձ զգում քաղաքում: Ես մտադիր եմ «Ռեալում» մնալ ավելի շատ, քան մեկ տարին է: Ես կենտրոնացած եմ և ամեն խաղ բարելավում եմ որակներս»:

«Բավարիային» մերժելը հանուն «Ռեալ» տեղափոխությա՞ն, վերջիվերջո «Ռեալը» մնում է «Ռեալ»: Երբ «Ռեալը» զանգում է, քիչ բաների մասին է պետք մտածել»:


Ամենակարդացված