Հոդվածներ

Մբապե. «Ռեալը» իմ ցանկությունն է»
06.10.2021
2299 0

«ՊՍԺ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Այն, որ ես ցանկանում եմ տեղափոխվել «Ռեալ» Ֆրանսիայում քննադատություններից խուսափելու համար, սուտ է։ Ինձ համար «Ռեալը» ցանկություն է։ 

Ես այն ֆուտբոլիստների թվին եմ պատկանում, որոնց մասին խոսում են ամենուրեք։ Եթե տեղափոխվեմ «Ռեալ», այնտեղ նույնպես խոսելու են իմ մասին։ 

Եթե մարդիկ կարծում են, որ ես ի սկզբանե ծրագրել եմ, թե ինչպես է ընթանալու իմ կարիերան, ապա կարող եմ ասել, որ նրանք սխալվել են։ Ես՝ ինչպես և բոլորը, ունեմ երազանքներ և ցանկանում եմ գնալ այդ երազանքների հետևից». նշել է Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված