Հոդվածներ

El Caso Cat. Ռայոլան Պոգբայի ծառայություններն առաջարկել է «Ռեալին»
02.10.2021
1771 0

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի երկարաձգի պայմանագրի ժամկետը: Այս մասին հաղորդում է El Caso Cat-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացին ցանկանում է ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում:

Նշվում է, որ վերջինիս գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի ծառայություններն արդեն առաջարկել է «Ռեալին»:

«Բարսելոնան» մրցավազքից դուրս է մնացել, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 6 հանդիպման ու դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված