Կայացավ «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի շնորհանդեսը։
Նախ ելույթի խոսքով հանդես եկավ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, այնուհետև՝ իսպանացի մասնագետը։
Ֆլորենտինո Պերես․ «Այսօր մենք սկսում ենք նոր դարաշրջան։ Սիրելի Խաբի, հուսով եմ՝ դու գիտես, թե մենք որքան հպարտ ենք, որ դու մեզ հետ ես։ Քեզ ճանաչողները գիտեն՝ որքան կարևոր է այս ակումբը քեզ համար։
Դու մեզանից մեկն ես, բարի գալուստ տուն։ Դու աշխարհի լավագույն մարզիչներից մեկն ես և արտացոլում ես մեր ակումբի արժեքները։
Երբ 2018 թվականին հայտնվեցիր երիտասարդական թիմի պահեստայինների նստարանին՝ մենք գիտենք, թե վերջում որտեղ ես հայտնվելու՝ այստեղ։ Սա քո ճակատագիրն է»։
Խաբի Ալոնսո․ «Սա անհավանական յուրահատուկ օր է ինձ համար։ Այս օրը ամբողջ կյանքում ինձ համար կլինի նշելու առիթ։ Սա իմ տունն է, ես վերադարձել եմ «Ռեալ Մադրիդ»։
Այնպիսի տպավորություն է, որ ես կրկին ծնվել եմ։ Հասկանում եմ մարտահրավերի և պատասխանատվության մակարդակը, այն առավելագույնն է։
Մենք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենք և ես պատրաստվում եմ նրանցից առավելագույնը քաղել։ Ես ցանկանում եմ, որ մադրիդիստները հպարտանան այն թիմով, որին հետևում են։
Երբ նրանք մեզ դիտեն, ես ցանկանում եմ, որ նրանք ասեն՝ «Այո, սա իմ «Ռեալ Մադրիդն» է։
Նոր դարաշրջանի մասին խոսելուց առաջ մենք պետք է երախտապարտ լինենք նաև նախորդ դարաշրջանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառլո Անչելոտիին՝ իմ մարզչին և լավագույն ուսուցիչներից մեկին։
Նա ահռելի ժառանգություն է թողել այստեղ և պատմություն կերտել։ Ես մեծ սիրով և հպարտությամբ եմ ընդունում այս մարտահրավերը»։