• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը և Մենդին մարզման մի հատվածը անցկացրել են ընդհանուր խմբի հետ

Հոդվածներ

Կրոսը և Մենդին մարզման մի հատվածը անցկացրել են ընդհանուր խմբի հետ
08.09.2021
1787 0

Երկու օր տևած հանգստից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են մարզումներին։ Ֆերլան Մենդին և Թոնի Կրոսը երկարատև վերականգնողական գործընթացից հետո մարզման մի հատվածը անցկացրել են ընդհանուր խմբի հետ։ 

Մեծ հավանականությամբ նրանք դեռ պատրաստ չեն լինի «Սելտայի» դեմ կայանալիք խաղին, սակայն կարող են վերադառնալ խաղադաշտ ՉԼ-ի մեկնարկային խաղում։ 

Թիմի մյուս ֆուտբոլիստները մարզումը սկսել են նախավարժանքով, որին հետևել են տակտիկական վարժությունները, իսկ մարզման ավարին եղել են հարվածներ դարպասին։

Իտալացի մասնագետը արդեն գիտակցում է, որ «Սելտայի» դեմ խաղում իրեն կարող են օգնել հավաքականների չմիացած միայն երեք ֆուտբոլիստներ, իսկ նրանք, ովքեր վերադառնալու են միջազգային դադարից, փորձելու են վերականգնվել մեկ շաբաթվա ընթացքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված