Հոդվածներ

Զիդան. «Ռեալը» լավ է պատրաստվել «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը
07.03.2021
1520 0

Զինեդին Զիդանը խոսել է «Ատլետիկոյի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Դերբիում ֆավորիտներ չկան: Միշտ էլ հաճելի է մասնակցել նման հանդիպման: Երկրպագուները նույնպես ուրախ են նման դիմակայություն տեսնելու համար:

Գերազանց մրցակից ենք ունենալու, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Պատրաստվում ենք լավ հանդիպում անցկացնել ու, հատկապես, լավ գործել պաշտպանությունում: Վերջին շրջանում դա մեր ուժեղ կողմն է:

Կարելի է ասել՝ այս խաղը եզրափակիչ է լինելու մեզ համար»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

«Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված