Հոդվածներ

Նոր «Սանտիագո Բերնաբեուում» խոտածածկ է տեղադրվել
08.09.2021
2854 0

560 օր անց «Սանտիիագո Բերնաբեուն» կրկին կբացի իր դռները: Սեպտեմբերի 12-ին «Ռեալը» հարազատ մարզադաշտում կընդունի «Սելտային»:

Հիշեցնենք, որ «սերուցքայինների» տնային մարզադաշտը փակվել էր 2020 թվականի մարտի 1-ին, երբ «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»:

Այնուհետև սկսել էր կապիտալ վերակառուցում, որը ավարտին է հասնելու 2022 թվականի վերջին: 

«Սելտայի» դեմ խաղի շեմին «Սանտիագո Բերնաբեում» արդեն խոտածածկ է տեղադրվել:

Նշվում է, որ առաջ ակումբը գործակցում էր «Արևալո» ընկերության հետ, սակայն այս անգամ որոշվել է օգտվել «Էստրեմադուրիի» ծառայություններից: «Վանդա Մետրոպոլիտանոյի» խոտածածկը նույնպես տեղադրել է այս կազմակերպությունը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված