Ալվարո Ռոդրիգեսը հեռացել է Մադրիդի «Ռեալից»։
21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էլչե», որի հետ պայմանագիր է կնքել մինչ 2029 թվականը։
Marca-ի տեղեկություններով, գործարքի արժեքը կազմել է 2 մլն եվրո։ Բացի այդ «Արքայական» ակումբը պահպանել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը։
Նախորդ մրցաշրջանում Ռոդրիգեսը վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում:
Los Merengues, Realmadrid.am