Հոդվածներ

Պաշտոնական. Բենզեման՝ «Ալ Իթիհադի» ֆուտբոլիստ (լուսանկար)
06.06.2023
2881 0

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբը պաշտոնապես հայտնել է, որ պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա հարձակվողը «2+1» սխեմայով պայմանագիր է կնքելու՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով:

Բացի այդ, նա 20 միլիոն եվրո կվաստակի ԱԱ-2030-ի դեսպանը լինելու համար, ինչպես նաև կարող է մոտ 80 միլիոն եվրո վաստակել գովազդային գործարքներից:

Հիշեցնենք, որ«Ռեալի» կազմում Բենզեման 14 տարում մասնակցել է 648 խաղի, խփել 354 գոլ, կատարել 165 գոլային փոխանցում՝ նվաճելով 25 տիտղոս:



Ամենակարդացված