Transfermarkt-ը ներկայացրել է վիճակագրություն՝ վերջին հինգ մրցաշրջաններում Եվրոպայի առաջատար լիգաների ակումբների կողմից պաշտպանության գծի ուժեղացման վրա կատարված ծախսերի վերաբերյալ։
Առաջին տեղում «Չելսին» է։ Տոդ Բոուլիի գալուց հետո լոնդոնյան ակումբը զգալի գումարներ է ծախսում տրանսֆերների վրա։ Պաշտպանության գծի 13 ֆուտբոլիստի համար «կապույտները» վճարել են 391.4 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում «Տոտենհեմն» է։ Լոնդոնցիների ծախսերը հիմնականում պայմանավորված են վնասվածքներով, որոնք հարվածել են հենց պաշտպանական գծին։ 18 խաղացող՝ 358.1 միլիոն եվրո։
Երրորդը՝ «Մանչեսթեր Սիթին» է։ Թիմը ավելի հազվադեպ է գնումներ արել, սակայն յուրաքանչյուր խաղացողի վրա միջին ծախսն ավելի մեծ է. 9 ֆուտբոլիստի համար՝ 320 միլիոն եվրո։
Զարմացնում է «Ռեալ Մադրիդի» տեղը՝ միայն 236-րդը։ Վերջին հինգ տարում «Սերուցքայինները» հրավիրել են ընդամենը երեք պաշտպան՝ ընդհանուր առմամբ վճարելով 5 միլիոն եվրո (վճարվել է Ֆրան Գարսիայի համար)։
Բացի այդ, մոտ ապագայում անվճար ակումբ կտեղափոխվի Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, սակայն «Ռեալը» պատրաստվում է նաև 50 միլիոն ֆունտ վճարել Դին Հեյսենի տրանսֆերի համար։
Fanat, Realmadrid.am