Հոդվածներ

Լուկա Մոդրիչը կարող է բաց թողնել «Բետիսի» դեմ հանդիպումը
26.08.2021
1941 0

Այսօր «Վալդեբեբասում» «Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել, որին չի մասնակցել Լուկա Մոդրիչը։ Ամեն բան տանում է նրան, որ խորվաթ ֆուտբոլիստը մեծ հավանականությամբ չի մասնակցի «Բետիսի» դեմ կայանալիք խաղին։ 

Թոնի Կրոսը, Ֆերլան Մենդին և Դանի Սեբալյոսը ևս շարունակում են վերականգնվել վնասվածքներից։ Մարսելոն և Մարիանո Դիասը գնդակով վարժություններ են կատարել և մարզման երկրորդ հատվածը անցկացրել են ընդհանուր խմբի հետ։ Նաչոն դեռ զգուշություն է պահպանում և մարզումներին կմիանա մի քանի օրից։ 

Մյուս ֆուտբոլիստները մարզումը սկսել են մարզասրահում, իսկ դարպասապահները առանձին մարզում են անցկացրել խաղադաշտում։ Այնուհետև թիմը պրեսինգի, գնդակի վերահսկման և տակտիկական վարժություններ է կատարել, իսկ մարզման ավարտին եղել են հարվածներ դարպասին և անցկացվել է հանդիպում փոքր խաղադաշտում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված