• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» դրական են համարում Կրոսի՝ հավաքական վերադառնալու որոշումը

Հոդվածներ

«Ռեալում» դրական են համարում Կրոսի՝ հավաքական վերադառնալու որոշումը
24.02.2024
967 0

«Ռեալում» ցանկանում են, որ Թոնի Կրոսը շարունակի իր ելույթները թիմում։ 

Օրերս գերմանացի ֆուտբոլիստը հայտարարեց, որ վերադառնում է հավաքական և մասնակցելու է առաջիկա ԵՎՐՈ-ին։ 

«Ռեալում» հույս ունեն, որ նա ևս մեկ մրցաշրջան կմնա թիմում։ Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, ակումբն արդեն նոր պայմանագիր է նախապատրաստել։

Որոշումը կախված է լինելու միայն Կրոսից, սակայն «Մադրիդում» դրական են համարում նրա ՝ հավաքական վերադարձը։ 

Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստն իրեն շատ լավ է զգում և կարող է ևս մեկ մրցաշրջան հանդես գալ «Ռեալում» բարձր մակարդակով։ 

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված