Հոդվածներ

Զինեդին Զիդանի մամուլի ասուլիսը՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո
25.10.2020
3844 0

Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնային» 3:1 հաշվով հաղթելուց հետո Զինեդին Զիդանը ներկայացավ «Կամպ Նոու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Հիանալի հանդիպում անցկացրինք. Այնուամենայնիվ, ընդամենը 3 միավոր ենք վաստակել: Պետք չէ թուլացնել տեմպը: Անհրաժեշտ է հանսգտանալ ու սկսել մտածել երեքշաբթի օրվա մասին: Չեմ ուզում անդրադառնալ այն քննադատությանը, որը կար այս օրերին: Պետք է հանգստություն պահպանենք ցանկացած պարագայում ու շարունակենք ցուցադրել մեր ֆուտբոլը»:

Թիմի մասին.

«Չգիտեմ՝ այս օրերին կա՞ր անարդար վերաբերմունք թիմի կամ իմ նակատմամբ. դա այս պահին այևս կարևոր չէ: Ուրախ եմ տղաների համար, քանի որ նրանք ջանք ու եռանդ չխնայեցին: Երբ տեսնում ես այս համախմբվածությունը, համոզվում ես, որ թիմը բնավորություն ունի: Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով»:

Կասկածների մասին.

«Կարծում եմ՝ ցանկացած թիմի մոտ կարող է անկում գրանցվել. նախորդ երկու խաղում խնդիրներ ունեինք: Այսօր հիանալի հանդիպում անցկացրինք մի թիմի դեմ, որը գերադասում է բաց ֆուտբոլ խաղալ: «Շախտյորի» դեմ խաղում Մոդրիչի խփած ֆանտաստիկ գոլից հետո «Ռեալը» կրկին գործում էր միասնական համակարգի պես: Այդ նվիրումի և պայքարի արդյունքը տեսանք այսօր»:

Ռամոսի մասին.

«Լավ ենք հասկանում, թե ինչպիսի անհատականություն է Սերխիոն: Ցանկանում ենք, որ միշտ լինի մեզ հետ: Ուրախ եմ, որ 3 միավոր վաստակեցինք, իսկ նա էլ վնասվածքի հետ կապված անհարմարություններ չզգաց»:

11-մետրանոցի մասին.

«Խաղադաշտում մրցավար կար, ով տեսակրկնությունը դիտելուց հետո 11-մետրանոց նշանակեց: Երբեք չեմ քննարկում կամ քննադատում մրցավարներին: Կարծում եմ՝ արժանի էինք այս հաղթանակին ու հանդիպման ընթացքում գոլեր խփելու այլ հնարավորություններ էլ ունեինք»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված