Հոդվածներ

Նաչո. «Ալաբան շատ ուժեղ է պաշտպանությունում»
16.08.2021
1628 0

«Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Նաչո Ֆերնանդեսը կիսվել է իր տպավորություններով։ 

«Ուրախ ենք, քանի որ կատարեցինք մեր առջև դրված նպատակը։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, քան առաջինում։ Երկրորդ կեսում մենք խաղադաշտ դուրս եկանք ավելի կենտրոնացած և կարողացանք ավելի հստակ գործել։ Դա ցանկանում էինք անել նաև առաջին կեսում, բայց «Ալավեսը» ևս բավական ուժեղ սկսեց։ Կարևորը երեք միավորն էր, որը մենք կարողացանք վաստակել։ Այժմ պետք է մտածենք առաջիկա խաղերում այն բանի մասին, որ առաջիկա խաղերում հանդես գանք այնպես, ինչպես դա արեցինք «Ալավեսի» դեմ խաղի երկրորդ կեսում։ 

Խփածս գոլը ավելի շատ Մոդրիչի ջանքերով էր, քան իմ։ Նա իսկական մաեստրո է։  Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ ու օգնել թիմին հասնել հաղթանակի։ Հիմա պետք է մտածել առաջիկա խաղերի մասին, քանի որ մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկել։ Կարևոր էր այս երկար ճանապարհը սկսել հաղթանակով։ 

Ինչ վերաբերում է Ալաբային, նա շատ ուժեղ է պաշտպանությունում։ Նրա երկու գործողությունները պաշտպանությունում այնքան կարևոր էին, որքան եթե նա գոլի հեղինակ դառնար։ Որպես պաշտպան ես մեծապես գնահատում եմ նրա կատարած աշխատանքը։ 

Մենք լավ կազմ ունենք։ Պետք է կարողանանք ավելի հստակ գործել պաշտպանությունում, իսկ գոլերը ժամանակի ընթացքում կլինեն։ 

Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս շատ խաղաժամանակ ստանամ։ Նախորդ մրցաշրջանը շատ կարևոր էր ինձ համար։ Այս մրցաշրջանը ևս բավական լավ սկսվեց։ Ես մեկնարկային կազմում էի առաջին իսկ խաղում, ու մենք կարողացանք հաղթանակի հասնել». ասել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված