«Ռեալ Մադրիդն» ընթացիկ մրցաշրջանում հաղթել է վերջին 13 խաղերից 12–ում։
«Էլ Կլասիկոյում» «Ռեալի» միջին տարիքը կազմել է 25 տարեկան, 15 օրական՝ վերջին 20 տարում «Բարսելոնայի» դեմ խաղերում ամենացածր ցուցանիշը։
«Ռեալ Մադրիդը» 23 հարված կատարեց «Բարսելոնայի» դարպասին՝ լավագույն ցուցանիշը նոր մարզչի կողմից առնվազն 03/04 մրցաշրջանից ի վեր։
Ալոնսոն «Ռեալի» առաջին մարզիչն է 2016 թվականից ի վեր, որը հաղթել է նորամուտի «Էլ Կլասիկոյում»։
Մբապեն 21–րդ դարում 3–րդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում 4 անընդմեջ «Էլ Կլասիկոյում»՝ 6 գոլ։ Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել էր Ռոնալդինյոն (5 գոլ 4 խաղում) և Ռոնալդուն (7 գոլ 6 խաղում):
Մբապեն 21–րդ դարում 9 խաղում 12 անգամ գրավել է «Բարսելոնայի» դարպասը։ Կատալոնացիների դարպասն ավելի շատ գրավել է Բենզեման՝ 46 խաղում 16 գոլ և Ռոնալդուն՝ 34 խաղում 20 գոլ։
Բելինգեմը «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է (22 տարեկան և 119 օրական), որը գոլ և ասիստ է կատարում «էլ Կլասիկոյում»՝ 21–րդ դարում։ Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր Վինիսիուս Ժունիորին՝ 22 տարեկան, 267 օրական։
Բելինգեմն առաջին անգլիացին է, որը գոլ և ասիստ է կատարում «Էլ Կլասիկոյում»։
Կարվախալը Լա լիգայում 200–րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում։
Սեբալյոսը 200–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։
Հայերեն