Հոդվածներ

Էնդրիկ․ «Գիտեի, որ մի օր կհայտնվեմ «Ռեալում»
08.04.2024
547 0

«Պալմեյրասի» երիտասարդ հարձակվող Էնդրիկը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռեալին», խոսել է իր Իսպանիա տեղափոխության մասին։

«Անկեղծ կլինեմ, երբ ես հավաքականում էի, ինձ միշտ հարցնում էին, թե ես երբ եմ պատրաստվում «Ռեալ» մեկնել։ 

Ես գիտեմ, որ գնալու եմ, միամիտ չեմ, սակայն հիմա ամբողջովին կենտրոնացած եմ այս պահին ունեցածի ուղղությամբ։ Միակ բանը, որում ես վստահ եմ այս կյանքում՝ մահը գալու է, սակայն մյուս հարցերում՝ ոչ։ Չգիտեմ՝ արդյոք ողջ կլինե՞մ վաղը, այդ պատճառով էլ միայն այսօրվա մասին եմ մտածում»,– էնդրիկի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ն։

Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների համաձայն, «Ռեալը» բրազիլացու տրանսֆերային իրավունքը գնել է 35+25 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև 12 միլիոն եվրո կվճարի Բրազիլիայի հարկային մարմիններին: Էնդրիկը «սերուցքայիններին» կմիանա 2024 թվականի ամռանը:


Ամենակարդացված