Հոդվածներ

Դի Մարիա. «Կարծում եմ, որ Մբապեն կմնա «ՊՍԺ»-ում»
13.08.2021
2051 0

ESPN-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Կարծում եմ, որ Մբապեն կմնա «ՊՍԺ»-ում։ Իհարկե, բոլոր թիմերն են ցանկանում իրենց կազմում տեսնել նրան, բայց ներկա պահին ն Կիլիանը չի կարող գտնել ավելի ուժեղ ակումբ, քան «ՊՍԺ»-ն է». նշել է Դի Մարիան։

Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականի ամռանը, և ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն։ 

«Սերուցքայինները» փորձելու են մինչ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը իրականացնել Մբապեի տեղափոխությունը և պատրաստ են մոտ 120 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված