• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հանուն Մբապեի «Ռեալը» պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից

Հոդվածներ

Հանուն Մբապեի «Ռեալը» պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից
13.08.2021
3567 0

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել Կիլիան Մբապեի տրանսֆերը իրականացնելու համար։ 

«Սերուցքայինները» մտադիր են որքան հնարավոր է շատ ֆուտբոլիստներից բաժանվել, որպեսզի անհրաժեշտ գումար վաստակեն ֆրանսիացու տրանսֆերի համար։ 

«Արքայական» ակումբում պատրաստ են հրաժարվել Գարեթ Բեյլի, Իսկոյի, Մարտին Էդեգորի և Լուկա Յովիչի ծառայություններից։

Մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը դեռ շատ բան կարող է տեղի ունենալ։ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Մբապեն է, և դրա համար նրանք պետք է բաժանվեն Բեյլից, Իսկոյից և այլ ֆուտբոլիստներից։ 

Մինչ այդ անհնար է ասել, թե ով կմնա «Ռեալում», և թե ով կարիերան կշարունակի այլ թիմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված