Հոդվածներ

Վինիսիուսի հիանալի պատասխանն իր տրանսֆերային արժեքի վերաբերյալ
10.12.2021
4840 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումից հետո Վինիսիուսին հարց են տվել իր տրանսֆերային արժեքի վերաբերյալ, որին բրազիլացին հիանալի պատասխան է տվել:

«Իմ տրանսֆերային արժե՞քը. ավելի լավ է ընդհանրապես տրանսֆերային արժեք չունենամ, քանի որ գերադասում եմ մնալ «Ռեալում»»:

Հավելենք, որ Transfermarkt պորտալը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատել է 50 մլն եվրո, սակայն դա պայմանական թիվ է, քանի որ աստիճանաբար աճելու է՝ հաշվի առնելով Վինիի փայլուն ելույթները:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբից երիտասարդ վինգերը դարձել է 12 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված