Հոդվածներ

«ՊՍԺ»-ն մտադիր է թիմում պահել և՛ Մեսիին, և՛ Մբապեին
09.08.2021
3701 0

Goal Espana-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ն մտադիր է ոչ միայն ձեռք բերել Լեո Մեսիին, այլ նաև կարգավորել ֆինանսական հարցերը՝ Մբապեին թիմում պահելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը նույնիսկ այդ հարցով դիմել է երկրկի ղեկավարությանը։ 

Մյուս կողմից Մբապեն չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ, քանի որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ 

Ավելի վաղ նշվել էր, որ Պերեսը ամեն ինչ անելու է օգոստոսին Մբապեի տեղափոխությունը իրականացնելու համար։ Եթե Մեսիի տեղափոխությունից հետո «ՊՍԺ»-ն չկարողանա ֆինանսական լավ պլան մշակել, ապա նրանք կարող են ստիպված լինել բաց թողնել Մբապեին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված