Մադրիդի «Ռեալ» երրորդ խաղաշապիկի վրա ասեղնագործված է հայտնի արտահայտությունը՝ «90 րոպեն «Բերնաբեուում» շատ երկար է»։
Adidas ընկերության կողմից պատրաստված մարզաշապիկը ունի կապույտ գույն՝ սպիտակ դետալների համադրությամբ։
Մարզաշապիկի ներսի հատվածում ասեղնագործված է հենց այդ արտահայտությունը, որը առաջին անգամ հնչել է 1984/85թթ. ՈԻԵՖԱ-ի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից հետո։ Այդ հանդիպման ժամանակ «Ռեալը» Միլանում 0:2 հաշվով պարտվել էր «Ինտերին»։
Խաղից հետո «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Խուանիտոն մոտեցել էր «Ինտերի» պաշտպանին և ասել այս արտահայտությունը, որը հետագայում դարձել է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի տրիբունաների նշանաբանը։
Fanat, Realmadrid.am