Հոդվածներ

Խամես Ռոդրիգեսը խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին
02.08.2021
2429 0

Մամուլում չեն դադարում այն խոսակցությունները, ըստ որոնց Կարլո Անչելոտիի վերադարձով Մադրիդի «Ռեալ» կարող է վերադառնալ նաև Խամես Ռոդրիգեսը։

Կոլումբիացի ֆուտբոլիստը մեկնաբանել է այդ խոսակցությունները։

«Դեռ չգիտեմ, թե ինչպես կդասավորվի իմ կարիերան և որ ակումբում կշարունակեմ այն, սակայն վստահ կարող եմ ասել, որ դա «Ռեալը» չի լինի։ Այն փակ շրջան է ինձ համար, որին վերադառնալ չեմ ցանկանում։

Ֆուտբոլում՝ ինչպես և կյանքում, պետք չէ ժամանակից առաջ ընկնել։ Հիմա ինձ միայն անհնրաժեշտ է քրտնաջան մարզվել և պատրաստ լինել նորանոր փորձությունների։ Իրավիճակը բարդ է։ Ես ցանկանում եմ խաղալ այնտեղ, որտեղ ունեն իմ կարիքը։ 

Ես խաղացել եմ աշխարհի թոփ 3 առաջնություններում, և այժմ ցանկալի կլիներ ուժերս փորձել Իտալիայում, բայց որևէ առաջարկ դեռևս չեմ ստացել այնտեղից». նշել է Խամեսը։

Նախորդ մրցաշրջանում Խամեսը «Էվերթոնի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված