Հոդվածներ

Բենզեման մտադիր է ֆուտբոլի ակադեմիա բացել Սաուդյան Արաբիայում
10.04.2023
1320 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ցանկանում է ֆուտբոլի ակադեմիա բացել Սաուդյան Արաբիայում:

Marca-ի հաղորդմամբ՝ մադրիդյան գրանդը կարող է ավտոմատ կերպով երկարաձգել ֆրանսիացու պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին: 

35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է իր ծրագիրն իրագործել կարիերայի ավարտից հետո և ցանկանում է առնվազն ևս մեկ մրցաշրջան անցկացնել Իսպանիայի չեմպիոնի կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում 32 խաղում խփել է 25 գոլ ու կատարել 6 ասիստ:



Ամենակարդացված