• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Չելսին» դիտարկում է Անչելոտիին հրավիրելու տարբերակը, եթե վերջինս հեռանա «Ռեալից»

Հոդվածներ

«Չելսին» դիտարկում է Անչելոտիին հրավիրելու տարբերակը, եթե վերջինս հեռանա «Ռեալից»
07.04.2023
1623 0

Կարլո Անչելոտին կարող է վերադառնալ «Չելսի»։ 

Անգլիական ակումբում դիտարկում են նրան հրավիրելու տարբերակը, եթե վերջինս մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «Ռեալից»։

ESPN-ի փոխանցմամբ, Անչելոտին գիտակցում է, որ այժմ ճնչման տակ է «Ռեալում», և եթե չկարողանա հաղթել ՉԼ-ն, ապա նրա դիրքերը մեծապես կթուլանան։ 

2009-11 թվականների ընթացքում Անչելոտին հնարավորություն ունեցել է մարզել «Չելսին»։ Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը նվաճել է Անգլիայի գավաթը  և սուպերգավաթը, ինչպես նաև դարձել Պրեմիեր Լիգայի հաղթող։

Օրերս «Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Գրեմ Պոտերին, և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց  Ֆրենկ Լեմպարդը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված