Հոդվածներ

Անգլիական ևս մի թիմ ցանկանում է հրավիրել Ասենսիոյին
02.08.2021
2183 0

«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան  ցանկանում է իր թիմում տեսնել վինգեր Մարկո Ասենսիոյին:

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, անգլիական ակումբում իսպանացու տրանսֆերը բյուջետային տարբերակ են համարում ու վստահ են, որ մեծ օգուտ կբերի թիմին:

 Նշվում է, որ Ասենսիոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Էվերթոնն» ու «Լեսթերը»:

«Ռեալը» պատրաստ է դիտարկել վերջինիս բաց թողնելու տարբերակը՝ համապատասխան առաջարկի դեպքում:

Հիշեցնենք, որ ներկայում ֆուտբոլիստը հանդես է գալիս Օլիմպիական խաղերում, որտեղ Իսպանիայի հավաքականի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ:

 Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված