• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազարի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Չելսիին»

Հոդվածներ

Ազարի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Չելսիին»
22.07.2021
1846 0

Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ, Էդեն Ազարի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել «Չելսիին»։

Չնայած այն բանին, որ Կարլո Անչելոտին մտադիր է Ազարին վերադարձնել իր նախկին խաղամակարդակին, ֆուտբոլիստը հայտնվել է «Սերուցքայինների» տրանսֆերային ցուցակում։ 

Իր կարիերայի լավագույն տարիները Ազարը անցկացրել է հենց «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբի կազմում բելգիացուն հաջողվել է երկու անգամ դառնալ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև երկուական անգան նվաճել Պրեմիեր Լիգայի ու Եվրոպա Լիգայի գավաթները։

Ազարը լավ հարաբերություններ ունի իր նախկին թիմի հետ, սակայն դեռ պարզ չէ, արդյո՞ք «Չելսին» պատրաստ է 60 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի դիմաց։ 

Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Ազարը դարձել է ընդամենը 5 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված