Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեն 23 տարեկան է
22.07.2021
1811 0

Ֆեդերիկո Վալվերդեն այսօր նշում է իր ծննդյան 23 ամյակը։ Ուրուգվայցին, ով ծնվել է 1998 թվականի հուլիսի 22-ին, պատրաստվում է 4-րդ մրցաշրջանը անցկացնել Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմի կազմում։

«Ռեալի» կազմում իր նորամուտը Վալվերդեն նշել է 2018-ի հոկտեմբերին՝ Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղում։ Մինչ այս նա 102 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում և հասցրել նվաճել երեք տիտղոս՝ ԱԱԱ-ի և Լա Լիգայի մեկական գավաթ, ինչպես նաև Իսպանիայի սուպերգավաթը։ 

 Վալվերդեն «Արքայական» ակումբ է տեղափոխվել 2016 թվականին և իր առաջին մրցաշրջանը անցկացրել է «Կաստիլիայի» կազմում։ Դրանից հետո մեկ մրցաշրջան ուրուգվայցին վարձավճարային հիմունքներով անց է կացրել «Դեպորտիվոյի» կազմում։ Վալվերդեն հանդիսանում է նաև Ուրուգվայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլսիտ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված