• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կաֆու. «Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է, իսկ Մարսելոն ֆենոմեն է»

Հոդվածներ

Կաֆու. «Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է, իսկ Մարսելոն ֆենոմեն է»
11.02.2021
1581 0

«Միլանի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն խոսել է «Ռեալի» պաշտպանների մասին։

– Որոշ մարդիկ ասում են, որ Մարսելոն ծույլ է։ Ի՞նչ եք կարծում

– Նա ֆենոմեն է, փայլուն ու տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ։ Նա միանում է հարձակումներին, չի վախենում շրջանցել հակառակորդին։ Մարսելոն առաջվա պես շատ բան կարող է տալ «Ռեալին», կարող է անել ինչ ասես հանդիպման յուրաքանչյուր պահին։

– Նա ձախ եզրի Կաֆու՞ն է

– Ոչ (ծիծաղում է)։ Կգերադասեի՝ մարդիկ ասեին, որ ես աջ եզրի Մարսելոն եմ։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է։

– Ի՞նչ եք մտածում Սերխիո Ռամոսի մասին

– Նա աշխարհի լավագույն պաշտպանն է, անկասկած։ Շատ լավն է տեխնիկայի ու տակտիկայի տեսանկյունից։ Նա հիանալի ավագ է ու առաջատար, որը մշտապես թիմին առաջ է մղում։ Կցանկանայի նրան իմ թիմում տեսնել։

– Հիմա Կաֆուի նմանները շատ չեն։ Ու՞մ եք հավանում Իսպանիայում։

– Ամենից շատ ես հավանում եմ Կարվախալին։ Նա ինձ շատ է դուր գալիս ու կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալի» համար։


Ամենակարդացված