Հոդվածներ

Լուիս Լյոպիսը վերադառնում է «Ռեալ»
06.07.2021
2013 0

Կառլո Անչելոտտին շարունակում է ձևավորել իր մարզչական շտաբը. վերջին իրադարձությունը Լուիս Լյոպիսի՝ «Ռեալ» վերադարձն է, որն ավելի վաղ արդեն աշխատել է որպես դարպասապահների մարզիչ։ Մասնագետի նախորդ աշխավատավայրը «Ռեալ Սոսյեդադն» էր։

Լյոպիսը 2015-2018 թվականներին պատասխանատու է եղել դարպասապահների պատրաստվածության համար և այդ տարիներին «Ռեալը» 3 անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Այդ ժամանակ թիմի հիմնական դարպասապահը Կեյլոր Նավասն էր։ Լյոպիսը 2005-2008 թվականներին աշխատել է «Ռեալի» երկրորդ թիմի հետ։

Այնուհետև Լյոպիսը լքեց «արքայական» ակումբը և տեղափոխվեց «Ռեալ Սոսյեդադ», որտեղ աշխատեց վերջին 3 մրցաշրջաններում։

Նրանից բացի, «Ռեալ» է վերադարձել նաև Անտոնիո Պինտուսը. նա պատասխանատու է լինելու առաջին թիմի ֆիզիկական պատրաստվածության համար և «արքայական» ակումբի բոլոր թիմերի ընդհանուր մեթոդոլոգիայի մշակման համար։

Պինտուսն ու Լյոպիսը աշխատանքի կանցնեն «Ռեալի» մինչմրցաշրջանային հավաքի առաջին օրը։


Ամենակարդացված