Հոդվածներ

«Ռեալն» ամբողջությամբ վստահում է Կառլո Անչելոտիին
24.03.2022
1906 0

«Ռեալն» ամբողջությամբ վստահում է Կառլո Անչելոտիին ու չի փնտրում նոր գլխավոր մարզիչ:

Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, «Բարսելոնայից» կրած ծանր պարտությունը ոչ մի կերպ չի անդրադարձել իտալացու՝ ակումբում ունեցած կարգավիճակի վրա: Մադրիդում վստահ են, որ «Պապա Կառլոն» կմնա մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: 

Հիշեցնենք, որ «Ռեալը» միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակն, իսկ ՉԼ-ի քառորդ եզրափակիչում մրցելու է «Չելսիի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված