• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման՝ Ֆրանսիայի հավաքական վերադառնալու մասին. «Հպարտ եմ, որ կրկին կրեցի այս մարզաշապիկը»

Հոդվածներ

Բենզեման՝ Ֆրանսիայի հավաքական վերադառնալու մասին. «Հպարտ եմ, որ կրկին կրեցի այս մարզաշապիկը»
03.06.2021
1851 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիա - Ուելս հանդիպումը, որն առաջինն էր իր համար հավաքական վերադարձից հետո:

«Ինձ հիանալի էի զգում ամբողջ հանդիպման ընթացքում: Զգում էի, որ աստիճանաբար ավելի ուժեղ եմ դառնում: Դեռ ժամանակ ունենք հարձակման գծում փոխգործակցությունն ավելի լավը դարձնելու համար: Վստահեցնում եմ, որ տարբեր բաներ փորձարկեցինք: Հպարտ եմ, որ կրկին կրեցի այս մարզաշապիկը»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընտրանին մրցակցին հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Բենզեման աչքի էր ընկել գոլային փոխանցմամբ, ինչպես նաև վրիպել էր 11-մետրանոցից:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված