Հոդվածներ

«Ռեալի» տնօրենը հանդիպել է Բելինգեմի հոր հետ
09.03.2023
1939 0

Ջուդ Բելինգեմի հայրը «Ռեալի» ներկայացուցիչների հետ քննարկել է իր որդու հնարավոր տրանսֆերը։ 

Foot Mercato-ի փոխանցմամբ, Բելինգեմի հայրը և «Ռեալի» տնօրեն Խունի Կալաֆաթը հանդիպում են ունեցել լոնդոնյան  Chelsea Harbor հյուրանոցում։ Կալաֆաթը ներկայացրել է ակումբի ծրագրերը։ 

«Սերուցքայինները» ցանկանում են իրենց կազմում տեսնել անգլիացի տաղանդավոր ֆուտբոլիստին, քանի որ Մոդրիչի և Կրոսի ապագան թիմում  դեռևս հստակեցված չէ։ 

19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Լիվերպուլը»։ Նշվում է, որ «Ռեալը» առավելությունի ունի նրանց նկատմամբ և նույնիսկ կարող է նախատեսվածից քիչ գումարի դիմաց ձեռք բերել Բելինգեմի տրանսֆերային իրավունքները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված