• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալ, որը ցույց է տալիս «Ռեալի»՝ Բենզեմայից կախվածությունը

Հոդվածներ

Վիճակագրական տվյալ, որը ցույց է տալիս «Ռեալի»՝ Բենզեմայից կախվածությունը
12.04.2022
2048 0

 «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման լավագույն մրցաշրջանն է անցկացնում կարիերարում և հավակնում է «Ոսկե գնդակին»:

Մի շարք մասնագետներ նշում են, որ «Ռեալը» կախվածություն ունի ֆրանսիացուց: Նույն կարծիքին է նաև գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

«Բենզեմայի խաղամակարդակի այլ խաղացողներ չունենք: «Ռեալը» կախվածություն ունի Բենզեմայից, և ես ուրախ եմ: Այդպես է եվրոպական մի շարք առաջատար ակումբներում»,- եզրափակել է իտալացին:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» գրոհների 41%-ն անցկացվել է Բենզեմայի անմիջական մասնակցությամբ:

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, ՉԼ-ի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում «Ռեալը» ընդունելու է «Չելսիին»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված