Հոդվածներ

Մարսելո. «Մենք գիտենք, թե ինչ է պետք Լա Լիգայում հաղթելու համար»
22.05.2021
1541 0

Օրերս Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն Մադրիդի դպրոցներից մեկում կազմակերպել էր «Սպիտակ շաբաթ» միջոցառումը, որին մասնակցել է նաև Մարսելոն։ Ֆուտբոլիստը նաև խոսել է մի քանի թեմաների մասին։

Իր հանդեպ եղած ճնշման մասին։ 

«Այս ակումբում ճնշում միշտ էլ կլինի, քանի որ սա աշխարհի լավագույն ակումբն է։  Այս թիմի դեմ խաղերում բոլորն են ցանկանում խաղալ իրենց լավագույն խաղը, բայց մենք դրան դրական ենք վերաբերվում։  «Ռեալում» եղած տարիների ընթացքում ես մասնակցել եմ եզրափակիչների, սակայն եղել են նաև պարտություններ կարևոր խաղերում։ Երբ դու ընկնում ես, սովորում ես բարձրանալ։ Ես գիտեմ, թե ինչ է հաղթանակը, և հենց դա է ինձ ուժ տալիս կրկին բարձրանալ։ 

Լա Լիգայի ավարտի մասին։ 

Վերջին խաղը շատ բարդ էր մեզ համար, սակայն կարողացանք հաղթանակի հասնել։ Մենք դեռ հնարավորություն ունենք հաղթել Լա Լիգայում, չնայած որ ամեն բան չէ, որ մեզանից է կախված։ Մենք գիտենք թե ինչ է պետք։ Պետք է հավատանք մեր ուժերին, որպեսզի հաղթանակի հասնենք։  Այս ակումբում շատ են այնպիսի մարդիկ, ովքեր քեզ ամեն օր նոր բան են սովորեցնում։  Այս կյանքում ես ամենից շատ շնորհակալ եմ այն բանի համար, որ այսքան տարի եղել եմ այս ակումբի մի մասնիկը։  Թիմի ավագներից մեկը լինելը չի նշանակում միայն թևկապ կրելը։ Դու պետք է սովորեցնես և օրինակ ծառայես երիտասարդներին։ Միևնույն ժամանակ պետք է ցույց տաս նրանց, թե ինչ է նշանակում «Ռեալում» խաղալը։ Դա մեծ պատասխանատվություն է». նշել է Մարսելոն։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված