Հոդվածներ

ԱՊԼ-ի 3 ակումբ հետևում է Տրենտի շուրջ ստեղծված իրավիճակին
30.12.2025
210 0

Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից», քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ակումբներ։ Այդ մասին հայտնում է Give me Sport-ը։

Անգլիացին անցած ամռանն ազատ գործակալի կարգավիճակով «Լիվերպուլից» տեղափոխվել էր «Ռեալ», սակայն վնասվածքները և այլ խնդիրները նրան թույլ չեն տվել լիարժեք ադապտացվել նոր թիմում։

Աղբյուրի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը» հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին։ Արդեն նշվել է զարմանալիորեն ցածր՝ 40 միլիոն եվրո տրանսֆերային արժեք, որը բոլոր երեք ակումբները պատրաստ են վճարել։ Սա կարող է բավականին շահավետ գործարք լինել «Ռեալի» համար, քանի որ Տրենտը ձեռք էր բերվել ընդամենը 10,5 միլիոն եվրոյով։

Այս պահին պաշտպանն անցկացրել է ընդամենը ութ հանդիպում Լա Լիգայում և երեք՝ Չեմպիոնների լիգայում։ Ազդրի հետին մկանի վնասվածքն ու ազդրի մկանի մասնակի պատռվածքը պարբերաբար դուրս են թողնում նրան խաղադաշտից։ «Լիվերպուլում» 

Իսպանիայում նրա հաշվին կա միայն մեկ գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված