Հոդվածներ

Դռները բաց են Լունինի առաջ. Նա պատրաստ է առաջարկներ լսել
22.07.2022
1674 0

«Ռեալի»՝ ԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային հատվածի համար նախատեսված հայտացուցակի գլխավոր անակնկալներից մեկն այն էր, որ այնտեղ հայտնվել էին միանգամից 4 դարպասապահներ՝ Տիբո Կուրտուան, Լունինը, Լուիս Լոպեսը և Լուկաս Կանիսարեսը։

Հետաքրքիրն այն է, որ «Կաստիլիայի» երկու դարպասապահներն էլ կմասնակցեն այդ հավաքին։ 

Ըստ Անչելոտիի ծրագրի, Կուրտուան մնալու է թիմի հիմնական դարպասապահը, Լունինը՝ ավելի շատ խաղաժամանակ է ստանալու։  Գալիք մրցաշրջանում «Ռեալը» մասնակցելու է 6 մրցաշարերի և գումարած դրան, աշնանը կայանալու է աշխարհի առաջնությունը, ուստի Կուրտուային փոխարինող է անհրաժեշտ լինելու։ Մարզիչը հույսեր է կապում Լունինի հետ, ով նախորդ մրցաշրջանում անցկացրած 4 խաղերում իրեն բավական լավ դրսևորեց։ 

Այս ընթացքում Լունինը մի քանի առաջարկներ է ստացել, սակայն դրանք համոզիչ չեն եղել։ Այնուամենայնիվ այժմ դռները բաց են ուկրաինացի դարպասապահի առջև։ 

Լունինը հանդես է եկել «Լեգանեսում», «Վալյադոլիդում» և «Օվիեդոյում» ու բավական լավ է իրեն դրսևորել։ Նրա գլխավոր խնդիրը ներկա պահին Տիբո Կուրտուայի հետ մրցակցությունն է։ Բելգիացին այժմ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։ 

Անչելոտին այս ընթացքում աչք չի կտրում «Կաստիլիայից» և փորձում է այլընտրանքներ գտնել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված