Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին իր կարծիքն է հայտնել Խաբի Ալոնսոյի կատարած աշխատանքի վերաբերյալ։
«Երբեմն արտաքին աղմուկն ավելի շատ է, քան տեղի է ունենում ներսում։ Իմանալով Ֆլորենտինոյին, կարող եմ ասել, որ եթե նա խաղադրույք է կատարել մարզչի վրա, ապա մինչև վերջ կգնա նրա հետ։
Կարծում եմ, որ Խաբի շատ բարձր մակարդակի մարզիչ է ու նրան ընդամենը ժամանակ է հարկավոր։ Թիմը նախորդ մրցաշրջանում ձախողել է, և Խաբին ամեն բան ճիշտ է կառուցում։ Նրան պետք է հանգստություն տան։ Նրա նկատմամբ քննադատությունը շատ մեծ է, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նա իր մակարդակը ցույց է տվել «Բայերում» ու ցույց կտա նաև «Ռեալում»։ Նա մեծ բաների կհասնի այստեղ։
Կարևոր է, որ տիտղոսներ նվաճելուն հավատան հենց մարզիչն ու ֆուտբոլիստները։ Խաբին պետք է տանի թիմը իր հետևից։ Տեսնելով «Ռեալի» ռեսուրսը խաղադաշտում և պահեստայինների նստարանին, կարելի է ենթադրել, որ թիմը քիչ տիտղոսներ չի նվաճի». նշել է Գուտին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն