Cadena Ser ռադիոկայանի El Larguero հաղորդման եթերում հայտնել են, որ Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպանության առաջատար Վիտինյային, եթե Վինիսիուս Ժունիորը հրաժարվի երկարաձգել իր պայմանագիրը։
Այդ դեպքում «Արքայական ակումբը» բրազիլացի վինգերի համար կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո և այդ գումարը կօգտագործի պորտուգալացու տրանսֆերն իրականացնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Վիտինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն