Հոդվածներ

Լա Լիգայի տարվա խորհրդանշական հավաքականը` ըստ Sofascore-ի
30.12.2025
208 0

Հայտնի Sofascore վիճակագրական պորտալը ներկայացրել է 2025 թվականի Իսպանիայի Լա Լիգայի տարվա խորհրդանշական հավաքականը։

Տարվա խորհրդանշական թիմում ընդգրկվել են առաջնության իրենց դիրքերում ամենաբարձր գնահատականները ստացած 11 ֆուտբոլիստները։ Կազմը ընտրվել է 3-4-3 խաղային սխեմայով ւ ունի հետևյալ տեսքը․

Դարպասապահ՝ Ժոան Գարսիա («Էսպանյոլ» / «Բարսելոնա»)

Պաշտպաններ՝ Մարկոս Ալոնսո («Սելտա»), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»), Սանտյագո Մոուրինյո («Ալավես» / «Վիլյառեալ»)

Կիսապաշտպաններ՝ Ալեքս Բաենա («Վիլյառեալ» / «Ատլետիկո»), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ»), Պեդրի («Բարսելոնա»), Անտոնի («Բետիս»)

Հարձակվողներ՝ Ռաֆինյա («Բարսելոնա»), Կիլիան Մբապե («Ռեալ»), Լամին Յամալ («Բարսելոնա»)

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է «Բարսելոնան»՝ 18 խաղից հետո վաստակած 46 միավորով։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը»՝ 42 միավորով, իսկ երրորդ տեղում «Ատլետիկոն» է՝ 37 միավոր։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված