Հոդվածներ

«Բավարիայի» աստղերից մեկը կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»
14.12.2025
1030 0

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Footmercato-ի լրագրող Սանտի Աունան իր X-ի էջում։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը բանավոր համաձայնություն է ձեռք բերել ֆրանսիացի պաշտպանի հետ պայմանագրի շուրջ։ Իսպանացիները ֆուտբոլիստի կողմին տեղեկացրել են, որ պատրաստ են ընդունել պայմանագրի վերաբերյալ նրա բոլոր պայմանները։

27-ամյա ֆրանսիացին կարող է ազատ գործակալ դառնալ հաջորդ տարվա ամռանը, երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ։ Այնուամենայնիվ, «Բավարիան» շարունակում է փորձել համոզել խաղացողին երկարաձգել պայմանագիրը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է ակումբի բոլոր մրցաշարերի 20 հանդիպմանը՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ Ուպամեկանոյի արժեքը կազմում է € 60 մլն։


Ամենակարդացված