Հոդվածներ

Զիդան. «2 ֆուտբոլիստ կարող է ինձ ստիպել վեր ցատկել տեղից»
26.06.2023
3991 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հիացմունքով է արտահայտվել հարձակվող Կարիմ Բենզեմայի, կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և թիմի նորեկ Ջուդ Բելինգեմի հասցեին:

Կա 2 խաղացող, որոնք կարող են ինձ ստիպել վեր ցատկել տեղից. Բենզեման և Մոդրիչը: Թվում է՝ նրանք շուտով կկորցնեն գնդակը, սակայն ինչ-որ կերպ պահպանում են այն: Բելինգեմին մեծ ապագա է սպասվում, և նա պատրաստ է խաղալ «Ռեալում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Téléfoot-ը:

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման կարիերան շարունակում է Սաուդյան Արաբիայում, իսկ Լուկա Մոդրիչը պատրաստվում է ևս մեկ տարով երկարաձգել «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված