Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ «Արքայական ակումբը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է մրցունակ մակարդակի երկու պաշտպան ձեռք բերի, հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա բելգիացին իր կարծիքը փոխանցել է ակումբի ղեկավարությանը՝ ընդգծելով, որ առանց այս համալրումների «Ռեալը» մրցաշրջանի վերջնամասում կարող է կրկին բախվել նույն խնդիրներին, ինչ նախորդ մրցաշրջանում։
Կուրտուայի համոզմամբ՝ «Ռեալի» կազմը պաշտպանական գծում հավասարակշռված չէ և կարիք ունի ուժեղացման։
«Սերուցքայինների» ղեկավարության համար առաջնահերթ տարբերակ են համարվում երկու կենտրոնական պաշտպանները՝ «Լիվերպուլի» Իբրահիմա Կոնատեն և «Քրիսթալ Փելասի» Մարք Գեհին։
15 տուր անց «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում թիմը հինգերորդն է։
Fanat, Realmadrid.am
Հայերեն