• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» անգլիական գրանդին հայտնել է՝ որքան գումարի դիմաց բաց կթողնի Ռոդրիգոյին

Հոդվածներ

«Ռեալն» անգլիական գրանդին հայտնել է՝ որքան գումարի դիմաց բաց կթողնի Ռոդրիգոյին
22.03.2024
4296 0

Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժեշտ տալ Ռոդրիգոյին:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլն» ու արդեն կապ է հաստատել մադրիդյան գրանդի հետ: «Սերուցքայինները» հայտնել են, որ գործարքի համար կպահանջեն ոչ պակաս քան 85 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է հեռանալ Մադրիդից, քանի որ ամռանը «Ռեալ» են տեղափոխվելու Էնդրիկն ու Մբապեն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված