• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Նա միակն է, որը կարող է Մբապեի հետ պայքարել աշխարհի լավագույն հարձակվողի կոչման համար»

Հոդվածներ

Կուրտուա. «Նա միակն է, որը կարող է Մբապեի հետ պայքարել աշխարհի լավագույն հարձակվողի կոչման համար»
04.12.2025
123 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հետխաղյա հարցազրույցից քաղվածքներ

«Ատլետիկի» դեմ այսօրվա խաղը եզրափակչի նման էր։ Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար Լա Լիգայում անհաջող շարքից հետո։ Այսօր մենք հաղթեցինք թիմային աշխատանքի, լավ պրեսինգի և հանդիպման հենց սկզբից ցուցաբերած հիանալի ոգևորության շնորհիվ։

«Ռեալ Մադրիդի» հանդերձարանի դժգոհությո՞ւնը Ալոնսոյի աշխատանքային մեթոդներից. երբեմն հարաբերությունները մի փոքր վատանում են, երբեմն էլ մի փոքր բարելավվում... Բայց մենք երբեք չենք մտածել, որ Խաբիի հետ վատ հարաբերություններ ունենք, և որ մեր միջև ինչ-որ խնդիրներ կան։

Թիմի հետ Ալոնսոյի վատ հարաբերությունների մասին լուրերը պարզապես աղմուկ են մամուլում։ Մեր ակումբում հրաշալի մթնոլորտ է տիրում։ Մենք բոլորս աջակցում ենք Խաբիին և լիովին վստահում նրան։

Մբապե՞ն։ Պարզապես սարսափելի է (ծիծաղում է)։ Ես Մբապեին համարում եմ աշխարհի լավագույն հարձակվողը։ Նա անկասելի է և հանդես է գալիս բոլորովին այլ մակարդակում։ Շատ է բախտս բերել, որ Կիլիանն իմ թիմակիցն է։ Հոլանդը միակն է, որը կարող է Մբապեի հետ պայքարել այդ կոչման համար»։


Ամենակարդացված