• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էնդրիկը ռեկորդ է գրանցել «Լիոնում»՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում

Հոդվածներ

Էնդրիկը ռեկորդ է գրանցել «Լիոնում»՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում
27.12.2025
301 0

Մադրիդի «Ռեալից» վարձակալական հիմունքներով «Լիոն» տեղափոխված բրազիլացի հարձակվող Էնդրիկն արդեն հասցրել է մտնել ակումբի պատմության մեջ՝ դեռևս չանցկացնելով ոչ մի րոպե խաղադաշտում։

Դեկտեմբերի 23-ին «Լիոնը» սոցիալական ցանցերում իր պաշտոնական էջի միջոցով հայտարարեց Էնդրիկի տրանսֆերի մասին։ Բրազիլացու տեղափոխմանը նվիրված տեսանյութը մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրպագուների շրջանում և դարձավ ակումբի պատմության մեջ սոցիալական ցանցերում ամենաշատ դիտված տեսանյութը։ Այդ մասին հայտնում է The Touchline-ը X սոցիալական ցանցում։

Դեկտեմբերի 27-ի առավոտվա դրությամբ Էնդրիկի մասնակցությամբ տեսանյութը հավաքել է ավելի քան 1,1 միլիոն դիտում՝ սահմանելով նոր ակումբային ռեկորդ։

Սպասվում է, որ Էնդրիկը «Լիոնի» կազմում նորամուտը կնշի արդեն հունվարի 3-ին, երբ թիմն արտագնա հանդիպում կանցկացնի «Մոնակոյի» դեմ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված