• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդ» 0-1 «Կադիս». «Ռեալը» չկարողացավ հաղթահարել «Կադիսի» դիմադրությունը

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 0-1 «Կադիս». «Ռեալը» չկարողացավ հաղթահարել «Կադիսի» դիմադրությունը
17.10.2020
1889 0

Կայացավ Լա Լիգայի 6-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Կադիս» հանդիպումները։

«Սերուցքայինները» հավաքականների դադարից հետո պետք է ուժերը չափեին առաջնության նորեկ «Կադիսի» հետ։

Առաջին խաղակեսում Զիդանի թիմը չափազանց շատ էր սխալվում և վտանգավոր գրոհներ նվիրում մրցակցին, և այդ գրոհներից մեկում էլ հյուրերին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 16-րդ րոպեին Լոսանոն հյուրերի կազմում բացեց խաղի հաշիվը։

Շատ երկար ժամանակ «Ռեալը» չէր կարողանում գտնել այն խաղը, որով կկարողանար արդյունքի հասնել։

Զինեդին Զիդանը ընդմիջմանը ստիպված եղավ գնալ կազմի փոփոխության։ Միարժամանակ խաղադաշտը լքեցին 4 ֆուտբոլիստներ, սակայն դա էլ չօգնեց «Ռեալին» հաշվի մեջ փոփոխություն մտցնել։

Որոշ վտանգավոր պահեր «Սերուցքայինները» ունեցան, բայց այդ պահերը գոլի վերածել չստացվեց։

Այսպիսով «Ռեալը» պարտվում է սեփական հարկի տակ և կարևոր միավորներ կորցնում։

«Ռեալ Մադրիդ» 0-1 «Կադիս» 

Գոլը՝ Լոսանո (16)

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված