Հոդվածներ

Կամավինգա. «Ռեալում» ինձ շատ ջերմ են ընդունել
09.10.2021
1631 0

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդուարդո Կամավինգան խոսել է իսպանական ակումբ տեղափոխության և խաղընկերների ընդունելության մասին։

«Ես հաճելիորեն զարմացած էի։ Բոլոր ֆուտբոլիստները և հատկապես Կարիմ Բենզեման շատ են օգնել ինձ թիմին ադապտացվելու հարցում։ 

«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները շատ համեստ են։ Նրանք բավական ջերմ ընդունեցին ինձ և նույնիսկ սկսեցին կատակներ անել՝ չնայած այն բանին, որ ես իսպաներեն չէի հասկանում։ Մոդրիչը և Բենզեման ինձ արդեն մականուն են ընտրել, բայց դա գաղտնիք է։ 

Կարիմը ինձ հանգստացրել է։ Մենք կարողանում ենք միմյանց հետ շփվել ֆրանսերենով։ Նա ինձ ասել է, որ որևէ բանի կարիք ունենալու դեպքում դիմեմ նրան». նշել է Կամավինգան։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված